Նորություններ

«Ճանապարհ» Ընկերությունը մասնակցեց տարածաշրջանի Տրանսպորտի և Լոգիստիկայի համագործակցության համաժողովին
15.12.2011

«Ճանապարհ» Ընկերությունը մասնակցեց տարածաշրջանի Տրանսպորտի և Լոգիստիկայի համագործակցության համաժողովին

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Սև ծովյան առևտրի և ներդրումային ծրագրի շրջանակներում, Զարգացման հայկական գործակալության ղեկավարությամբ Հայաստանի մի շարք տրանսպորտային և լոգիստիկ ընկերություններ մասնակցեցին Ստամբուլում կայացած «Ամրապնդել տարածաշրջանային մատակարարման ցանցը» համաժողովին: Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև «Ճանապարհ» Ընկերությունը: Միջոցառումների շրջանակներում համագործակցության նպատակով կազմակերպվել էր նաև գործարար հանդիպումներ շուրջ 12 պետությունների ընկերությունների հետ: