Մեր մասին / Ընկերության անձնակազմը
Տարիների ընթացքում «Ճանապարհ» ՍՊԸ-ն ստեղծել է կայուն, սոցիալական պատասխանատվության զգացումով անձնակազմ, որը համալրում են ինչպես վաստակաշատ, բազմամյա աշխատանքային փորձ ունեցող, այնպես էլ մրցունակ գիտելիքներով և ունակություններով երիտասարդ մասնագետներ: Կարևորելով արդյունավետ կառավարման և անձնակազմի դերը կազմակերպության աշխատունակության բարձրացման գործում` «Ճանապարհ» ՍՊԸ-ն 2009 թվականին ներդրեց միջազգային «Որակի կառավարման համակարգ» ISO 9001:2008 ստանդարտը, որի մշակման արդյունքում Ընկերությունը 2010 թվականի հունվարին արժանացավ «Վերիտաս Բյուրո» անկախ միջազգային մարմնի N:UA 226210 վկայականին:
Հեռահար ռազմավարությամբ պայմանավորված` առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի շարունակական վերապատրաստմանը, որն իրականացվում է մասնագետների պարբերաբար գործուղումներով արտերկրներ` նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և տիրապետելու նպատակով: