Ծառայություններ / Բեռնափոխադրումներ

«Ճանապարհ» ՍՊԸ-ն իրականացնում է տարբեր կշիռներ (մինչև 63 տոննա) և գաբարիտներ ունեցող ցանկացած մեքենա-սարքավորումների և այլ նշանակության բեռների փոխադրման աշխատանքներ: Ապահովելով աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը` կազմակերպությունը ծառայություններ է մատուցում  հետևյալ բեռնափոխադրիչներով`

MERSEDES BENZ 2653 մակնիշի բեռնափոխադրող մեքենան, ունենալով տարբեր բեռների համար նախատեսված կցորդներ, կապահովի մինչև 63 տոննա կշիռ ունեցող տարբեր գաբարիտների մեքենա-սարքավորումների և այլ նշանակության բեռների փոխադրումը:

MAN 18.480 մակնիշի բեռնափոխադրման մեքենան փոխադրում է մինչև 40 տոննա կշիռ ունեցող բեռներ:

SCANIA 113 մակնիշի բեռնափախադրող մեքենայի միջոցով հնարավոր է փոխադրել մինչև 12 տոննա կշիռ ունեցող մեքենա-սարքավորումներ և այլ նշանակության բեռներ: Մեքենան հեռակառավարման վահանակի օգնությամբ իր 12 մետր ձգվող վերամբարձի սլաքի միջոցով կարող է բարձել 2,4 տոննա բեռ: Մեքենան ունի նաև 5 մ երկարությամբ բացվող հարթակով կցորդ, որը թույլ է տալիս բեռնել լրացուցիչ ևս 10 տոննա բեռ:

MAN 18.192 մակնիշի բեռնափոխադրող մեքենայով հնարավոր է փոխադրել մինչև 7 տոննա կշիռ ունեցող մեքենա-սարքավորումներ և այլ նշանակության բեռներ: Բեռնումը կատարվում է երկու եղանակով` ինքնաքարշ հարթակի կամ 8 մետր երկարությամբ ձգվող վերամբարձի սլաքի միջոցով:

MAN 33-430, 41-488 մակնիշի ինքնաթափերով հնարավոր է փոխադրել մինչև 30 տոննա տարբեր նշանակության բեռներ:

MAN SOVFG մակնիշի 10×4 անիվային բանաձևով ցեմենտբետոնի փոխադրման խառնիչ մեքենայի միջոցով հնարավոր է փոխադրել 13 մ3 ցեմենտբետոնե խառնուրդ: