Շինարարություն / Սառը Ռեսայկլինգ

Գոյություն ունեցող ճանապարհային պատվածքի վերակառուցում սառը վերամշակման «ներքևից-վերև» մեթոդով

Այսօր ճանապարհաշինության համաշխարհային պրակտիկայում լայն կիրառում և հնչեղություն ստացած ճանապարհային պատվածքի սառը վերակառուցման «ներքևից-վերև» մեթոդը արդիական լուծումներ է առաջարկում ճանապարհային  ցանցի խնայողական և արդյունավետ վերակառուցման համար: Այս նկատառումներից ելնելով` «Ճանապարհ» ՍՊԸ-ն, ձեռք բերելով CAT մակնիշի RM 500 ռոտորային խառնիչը և համապատասխան մեքենա-սարքավորումները, Հայաստանում առաջինը ներդրեց ճանապարհային պատվածքի վերակառուցման «սառը վերամշակման մեթոդը»: Այն իր արձագանքը ստացավ 2010 թվականի «WORLD HIGHWAYS» հայտնի ամսագրում:

Այս մեթոդի կիրառման որակական արդյունավետությունը ակնհայտ դարձավ CAT RM 500 ռոտորային խառնիչի օգտագործման առաջին իսկ օրվանից, որը անհամեմատելի կարճ ժամանակահատվածում և ֆինանսական խնայողականությամբ վերակառուցեց քանդված, անանցանելի Արամուս գյուղի հին ճանապարհային պատվածքի` դարձնելով այն ամուր և որակյալ ճանապարհ:

CAT RM 500 ռոտորային խառնիչը մեկ անցումով ամբողջովին վերակառուցում է մինչև 50 սմ խորությամբ ճանապարհային պատվածքը` կրկնակի օգտագործման ենթարկելով նախկին ճանապարհային պատվածքի նյութերը (ասֆալտբետոն, խիճ, ավազակոպիճ):  Փաստորեն, հումքի համար արդեն իսկ վճարված է:

Ճանապարհային ծածկի ճկուն հատվածն հավասարաչափ կերպով ջարդվելով, մանրացվելով, խառնվելով ջրի և կապակցող նյութերի հետ (բիտումային էմուլսիա, ցեմենտ) ապահովում է ճանապարհային պատվածքը համասեռ փոխկապակցված շերտերով: Վերակառուցված ճանապարհը համաչափ խտության ենթարկվելով` ստանում է ոչ միայն կայուն և որակապես բարձր մակարդակ ունեցող ճանապարհային պատվածք, այլ նաև ջրահեռացումն ապահովող վերաձևավորված ճիշտ պրոֆիլ:

Այսպիսով, կիրառելով ճանապարհային պատվածքի վերակառուցման «սառը վերամշակման մեթոդը», ապահովվում է`

  • Որակյալ, համասեռ և փոխկապակցված շերտեր ունեցող ամուր ճանապարհային պատվածք,
  • Ճանապարհային պատվածքի կառուցվածքային ամբողջականություն,
  • Ի տարբերություն ավանդական մեթոդների` անհամեմատ քիչ ծախսեր պահանջող աշխատանք,
  • Ժամանակի խնայողություն,
  • Շրջակա միջավայրի աղտոտվածության բացակայություն: