Մեր մասին / Ընկերության մասին
«Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 1997 թվականին ճանապարհաշինության ոլորտում բարձր մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների կողմից:
Գլխամասային գրասենյակը և հավաքակայանը գտնվում են մայրաքաղաք Երևանում: Իր մարդկային և արտադրական ներուժով, արդյունավետ և որակյալ աշխատանքով, միջազգային հեղինակություն վայելող ընկերություններ ներկայացվող նոր մեխանիզմների հագեցվածությամբ «Ճանապարհ» ընկերությունը Հայաստանի խոշորագույն և առաջատար շինարարական կազմակերպություններից մեկն է:
Ընկերության շահեկան առանձնահատկություններից են նաև `
- չափազատված խճի, ասֆալտբետոնի և ցեմենտբետոնի արտադրման հզոր գործարանները,
- ընդհանուր երկաթուղային ցանցին կապող ներքին երկաթգիծը,
- ճանապարհային բիտումի ընդունման, պահեստավորման և բացթողման համար բոլոր անհրաժեշտ պայմանները,
- օժանդակ և սպասարկող արտադրա-տեխնիկական կառույցները,
- ընդարձակ տարածքը` բազմաթիվ և տարողունակ պահեստների առկայությամբ:
Վերոնշյալով պայմանավորված` Ընկերությունը ի զորու է ժամանակին իրականացնելու մեծածավալ բարձրորակ շինարարական աշխատանքներ:
Կազմակերպության գործունեության ողջ ծավալը ներառում է`
- ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, տրանսպորտային թունելների, ինժեներական կոմունիկացիաների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքներ,
- դահուկուղիների, ինչպես նաև ճոպանուղիների շինարարություն,
- քաղաքաշինական և արդյունաբերական կառույցների շինարարություն,
- չափազատված խճի, ասֆալտբետոնի և ցեմենտբետոնի արտադրություն,
- ե/բ-ե և բետոնե կոնստրուկցիաների արտադրություն,
- ծանրաքաշ և միջին քաշի մեքենա-սարքավորումների և այլ նշանակության բեռների բեռնափոխադրում:
Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխշահավետ համագործակցության ձևավորմանը, փորձի փոխանակմանը, նոր գաղափարների և տեխնոլոգիաների ներդրմանը «Ճանապարհ» ընկերությունը մշտապես պատրաստակամ է արդյունավետ համագործակցություն հաստատել: Օրինաչափ է, որ 2011 թ-ից ընկերությունը դարձավ ԱՊՀ Ճանապարհաշինարարների Միջկառավարական Խորհրդի ասոցիացված անդամ: