01.10.2012
Ճանապարհ Ընկերությունը դարձավ Forster Ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում
Ավստրիայի մայրաքաղաք Վեննայում տեղի ունեցավ Ճանապարհ Ընկերության և միջազգային տրանսպորտային ոլորտում բարձր հեղինակություն վայելող Ֆորստեր Ընկերության ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Հանդիպման արդյունքում երկու ընկերությունների միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի Ճանապարհ Ընկերությունը դարձավ Ֆորստեր Ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում և Վրաստանում:
Տրանպորտային ոլորտի շուկայում Ֆորստեր ապրանքանիշը ներկայացնում է`
- Ճանապարհային երթևեկության կազմակերպման ավտոմատացված համակարգեր, նշաններ և նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ինժեներական լուծումներ,
- Մայրուղիներում երթևեկության արդյունքում առաջացած աղմուկի կառավարման համակարգեր,
- Գովազգային – տեղեկատվական վահանակներ,
- Գրասենյակային և արխիվային փաստաթղթերի պահպանման նորագույն համակարգեր և այլն: