16.08.2012
Ավարտվեցին Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի հատվածում սողանքի հետևանքով փլուզված ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները
Հուլիսի 26-ին ամբողջովին ավարտվեցին 2011 թվականի հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում բնակավայրի մոտ տեղի ունեցած սողանքի հետևանքով փլուզված Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի հատվածի շինարարական աշխատանքները:
Սողանքի հատվածում «Ճանապարհ» Ընկերության նախաձեռնությամբ կառուցվեց նաև փլվածքի հետևանքով զոհվածների հիշատակին Հուշաղբյուր: Հուշաղբյուրի բացման արարողությանը ներկա էին զոհվածների հարազատները, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը, Տավուշի մարզպետը, ՀՀ տրանսպորտի և կապի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցները, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, «Ճանապարհ» Ընկերության անձնակազմը և այլ հյուրեր: