Նորություններ

Գավառ-Ծաղկաշեն ճանապարհը վերանորոգվեց սառը վերամշակման մեթոդով
31.10.2011

Գավառ-Ծաղկաշեն ճանապարհը վերանորոգվեց սառը վերամշակման մեթոդով

Համաշխարհային Բանկի «Կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ-Ծաղկաշեն ճանապարահատվածը ևս վերանորոգվեց համաշխարհային պրակտիկայում մեծ հնչեղություն ստացած ճանապարհային հագուստի սառը վերամշակման մեթոդով: «Ճանապարհ» Ընկերության CAT RM 500 ռոտորային խառնիչի և համապատասխան մեքենա-սարքավորումների միջոցով 6.4 կիլոմետր երկարությամբ քանդված ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձավ համասեռ փոխկապակցված շերտերով ամուր ճանապարհ:

Հարկ է նշել, որ այս մեթոդի կիրառումը ապահովվում է`

  • Որակյալ, համասեռ և փոխկապակցված շերտեր ունեցող ամուր ճանապարհային պատվածք,
  • Ճանապարհային պատվածքի կառուցվածքային ամբողջականություն,
  • Ի տարբերություն ավանդական մեթոդների` անհամեմատ քիչ ծախսեր պահանջող աշխատանք,
  • Ժամանակի խնայողություն,
  • Շրջակա միջավայրի աղտոտվածության բացակայություն: