Նորություններ

ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ճանապարհային պատվածքի վերակառուցման սառը վերամշակման «ներքևից-վերև» մեթոդի ներդրումը ճանապարհաշինարարությունում
22.09.2009

ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ճանապարհային պատվածքի վերակառուցման սառը վերամշակման «ներքևից-վերև» մեթոդի ներդրումը ճանապարհաշինարարությունում

«Ճանապարհ» ՍՊԸ-ն, ձեռք բերելով CAT մակնիշի RM 500 ռոտորային խառնիչը, Հայաստանի Հանրապետությունում առաջինը ներդրեց ճանապարհային պատվածքի վերակառուցման սառը վերամշակման «ներքևից-վերև» մեթոդը: 2009 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության անդամների և  «CATERPILLER»  ֆիրմայի, ԱՊՀ Ներկայացուցչի ներկայությամբ Կոտայքի մարզի Արամուս գյուղի  ճանապարհահատվածում հաջողությամբ փորձարկվեց վերոհիշյալ մեթոդը, որն իր արձագանքը ստացավ 2010 թվականի «WORLD HIGHWAYS» հայտնի ամսագրում: