
31.10.2011
Գավառ-Ծաղկաշեն ճանապարհը վերանորոգվեց սառը վերամշակման մեթոդով
Համաշխարհային Բանկի «Կենսական նշանակության ճանապարհների վերակառուցման ծրագրի» շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ-Ծաղկաշեն ճանապարահատվածը ևս վերանորոգվեց համաշխարհային պրակտիկայում մեծ հնչեղություն ստացած ճանապարհային հագուստի սառը վերամշակման մեթոդով: «Ճանապարհ» Ընկերության CAT RM 500 ռոտորային խառնիչի և համապատասխան մեքենա-սարքավորումների միջոցով 6.4 կիլոմետր երկարությամբ քանդված ճանապարհը կարճ ժամանակահատվածում դարձավ համասեռ փոխկապակցված շերտերով ամուր ճանապարհ:
Հարկ է նշել, որ այս մեթոդի կիրառումը ապահովվում է`
- Որակյալ, համասեռ և փոխկապակցված շերտեր ունեցող ամուր ճանապարհային պատվածք,
- Ճանապարհային պատվածքի կառուցվածքային ամբողջականություն,
- Ի տարբերություն ավանդական մեթոդների` անհամեմատ քիչ ծախսեր պահանջող աշխատանք,
- Ժամանակի խնայողություն,
- Շրջակա միջավայրի աղտոտվածության բացակայություն: