
22.09.2009
ՆՈՐՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ճանապարհային պատվածքի վերակառուցման սառը վերամշակման «ներքևից-վերև» մեթոդի ներդրումը ճանապարհաշինարարությունում
«Ճանապարհ» ՍՊԸ-ն, ձեռք բերելով CAT մակնիշի RM 500 ռոտորային խառնիչը, Հայաստանի Հանրապետությունում առաջինը ներդրեց ճանապարհային պատվածքի վերակառուցման սառը վերամշակման «ներքևից-վերև» մեթոդը: 2009 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ կառավարության անդամների և «CATERPILLER» ֆիրմայի, ԱՊՀ Ներկայացուցչի ներկայությամբ Կոտայքի մարզի Արամուս գյուղի ճանապարհահատվածում հաջողությամբ փորձարկվեց վերոհիշյալ մեթոդը, որն իր արձագանքը ստացավ 2010 թվականի «WORLD HIGHWAYS» հայտնի ամսագրում: