Նորություններ

Մակկաֆերրին Հայաստանում
07.06.2012

Մակկաֆերրին Հայաստանում

Տրանսպորտային շինարարության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ինժեներական լուծումներ առաջարկող, համաշխարհային առաջատար «ԱՊՀ Մակկաֆերրի Գաբիոններ» Ընկերությունը համագործակցելով «Ճանապարհ» Ընկերության հետ 2012 թվականի հունիսի 6-ին Մետրոպոլ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպեցին «Մակկաֆերրի» Ընկերության շնորհանդեսը և մասնագիտացված սեմինար քննարկում:

Միջոցառմանը ներկա էին Տրանսպորտի և կապի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, բազմնաթիվ շինարարական ընկերությունների, նախագծային ինստիտուտների, խորհրդատվական և մարքեթինգային ընկերությունների, միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված մասնագետներ:

Հարկ է նշել նաև, որ բիոինժեներական լուծումներ առաջարկող ավելի քան 130 տարվա փորձ ունեցող «Մակկաֆերրի» ընկերությունը առաջարկում է`

  • Գրավիտացիոն հենապատեր և գաբիոններ.
  • Ճանապարհային պատվածքի ամրանավորում.
  • Բետոնե պատվածքի ամրանավորում.
  • Գրունտների ամրանավորում և լանջերի ամրացում.
  • Բիոինժեներական և հիդրոտեխնիկական լուծմներ գրունտների էռոզիայի վերահսկման համար: