
Մակկաֆերրին Հայաստանում
Տրանսպորտային շինարարության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ինժեներական լուծումներ առաջարկող, համաշխարհային առաջատար «ԱՊՀ Մակկաֆերրի Գաբիոններ» Ընկերությունը համագործակցելով «Ճանապարհ» Ընկերության հետ 2012 թվականի հունիսի 6-ին Մետրոպոլ հյուրանոցի կոնֆերանս դահլիճում կազմակերպեցին «Մակկաֆերրի» Ընկերության շնորհանդեսը և մասնագիտացված սեմինար քննարկում:
Միջոցառմանը ներկա էին Տրանսպորտի և կապի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, գիտնականներ, բազմնաթիվ շինարարական ընկերությունների, նախագծային ինստիտուտների, խորհրդատվական և մարքեթինգային ընկերությունների, միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ և այլ հետաքրքրված մասնագետներ:
Հարկ է նշել նաև, որ բիոինժեներական լուծումներ առաջարկող ավելի քան 130 տարվա փորձ ունեցող «Մակկաֆերրի» ընկերությունը առաջարկում է`
- Գրավիտացիոն հենապատեր և գաբիոններ.
- Ճանապարհային պատվածքի ամրանավորում.
- Բետոնե պատվածքի ամրանավորում.
- Գրունտների ամրանավորում և լանջերի ամրացում.
- Բիոինժեներական և հիդրոտեխնիկական լուծմներ գրունտների էռոզիայի վերահսկման համար: