28.03.2012
«Ճանապարհ» Ընկերությունը վերականգնում է սողանքի հետևանքով փլուզված ճանապարահատվածը
2011 թվականի հոկտեմբերի 2-ին Տավուշի մարզի Այրում բնակավայրի մոտ տեղի ունեցած սողանքի հետևանքով փլուզվեց Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի հատվածը: Տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Ճանապարհ» Ընկերությունը սկսել է մեծածավալ շինարարական աշխատանքներ իրականացնել սողանքի հատվածում: Աշխատանքները կատարվում են ժամանակակից մեքենա-սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով:
Հարկ է նշել նաև, որ փրկարարական աշխատանքերի առաջին իսկ օրերից «Ճանապարհ» Ընկերությունը իր տեխնիկայով աջակցություն էր ցուցաբերում փրկարարական աշխատանքներին: