Նորություններ

Միջազգային տրանսպորտային միջանցքների նորարարական զարգացմանը նվիրված հանդիպում
10.10.2011

Միջազգային տրանսպորտային միջանցքների նորարարական զարգացմանը նվիրված հանդիպում

ԱՊՀ Ճանապարհաշինարարների Միջկառավարական Խորհրդի հրավերով «Ճանապարհ» Ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը մասնակցեց Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Ճանապարհաշինարարների Միջկառավարական Խորհրդի հերթական XXXII նստաշրջանին»,«Միջազգային տրանսպորտային միջանցքների նորարարական զարգացմանը» նվիրված միջազգային գիտական-կիրառական կոնֆերանսին և «Ղազավտոդոր» ցուցահանդեսին:

Միջոցառումների ընթացքում խորհրդի ասոցիացված անդամների համար կազմակերպվել էր նաև «ԱՊՀ երկրների ճանապարհային ցանցում նոր նյութերի, տեխնոլոգիաների և տեխնիկաների օգտագործման կիրառմանը» նվիրված սեմինար: