
17.07.2011
Ճանապարհային տեխնիկայի համալրում
«Ճանապարհ» Ընկերությունը համալրվեց ևս երկու նորագույն մեխանիզմներով, մասնավորապես ձեռք բերվեցին` CATERPILLAR մակնիշի CD 54 վիբրոգլդոն և TH-414 (14 մ երկարությամբ բացվող սլաքով) շարժական ամբարձիչ:
Իրենց շարժունակությամբ և որակյալ աշխատանքով այս մեխանիզմները արդեն իսկ հասցրել են միջազգային շուկայում ձեռք բերել բարձր հեղինակություն:
Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը և որակյալ մեխանիզմների ձեռք բերումը արդյունք են «Ճանապարհ» ՍՊԸ-ի սկզբունքների իրագործման: