
03.03.2011
«Ճանապարհ» ՍՊԸ-ն դարձավ ԱՊՀ «Ճանապարհաշինարարների Միջկառավարական Խորհրդի» ասոցիացված անդամ:
Մարտի 3-ին «Ճանապարհ» ՍՊԸ-ն հյուրընկալեց ԱՊՀ «Ճանապարհաշինարարների Միջկառավարական Խորհրդի» քարտուղարության ղեկավար պարոն Բուրի Կարիմովի գլխավորած պատվիրակությանը: Այցի նպատակն էր ծանոթանալ «Ճանապարհ» ՍՊԸ-ի տեխնիկական և արտադրական ներուժին, ներդրված նոր տեխնոլոգիաներին և կատարված աշխատանքներին: Հանդիպման ժամանակ կարևորվեցին արդյունավետ համագործակցության հաստատումը և ինտեգրման գործընթացների խորացումը, որի արդյունքում ստորագրվեց «Ճանապարհ» ՍՊԸ-ի «Ճանապարհաշինարարների Միջկառավարական Խորհուրդի» -ի ասոցիացված անդամ դառնալու պայմանագիրը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև հետագա համագործակցության ծրագրերը: