Շինարարություն / Ավտոմոբիլային ճանապարհներ
«Ճանապարհ» ընկերությունը ճանապարհաշինական ոլորտում նորագույն տեխնոլոգիաների և մեքենա-սարքավորումների օգտագործմամբ իրականացնում է ավտոմոբիլային ճանապարհների և քաղաքային փողոցների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և նորոգման աշխատանքներ, մասնավորապես`
Հողային աշխատանքների իրականացում, մասնավորապես` բուսական շերտի հեռացում, հանույթի և լիցքի իրականացում, հողային պաստառի և շեպերի հարթեցում:
Արհեստական կառուցվածքների` ջրթող կառուցվածքների (խողովակներ, կամուրջներ), ջրնետների, կողային վաքերի, հենապատերի կառուցման և գաբիոնների իրականացման աշխատանքներ:
Ինժեներական կոմունիկացիաների` հեղեղատար կոյուղու, անձրևընդունիչների, կենցաղային կոյուղիների, ջրատարների կառուցում:
Նոր ճանապարհային պատվածքի շերտերի իրականացում:
Ճանապարհային պատվածքի ծածկի ֆրեզում (քերում) և ասֆալտապատում:
Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության էլեմենտների տեղադրման և կահավորման աշխատանքներ:
Ցանկացած տիպի բետոնյա աշխատանքների իրականացում: